Ամպային պահոց անշարժ գույքի սեփականատերերի համար
ESTATE DATA Estate data-ն ամպային տեխնոլոգիայի վրա հիմնված հարթակ է, որը կտրականապես կհեշտացնի ձեր բնակարանի կամ այլ գույքի կառավարման, ձևափոխման և վերանորոգման գործընթացը։ Այս հարթակի շնորհիվ դուք կստանաք ձեր անշարժ գույքի վիրտուալ 3D մոդելը և հնարավորություն կունենաք այն լրացնել կահույքով, դեկորով և դիզայնի այլ տարրերով:
Հարթակը անփոխարինելի գործիք է կառուցապատողների, ճարտարապետների և վերավաճառողների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերանորոգել իրենց բնակարանը։
- 2D/3D հատակագծեր
 - 3D վիրտուալ շրջայց
 - Վիրտուալ փուլավորում
 - Թվային չափագրում
 - Ամպային պահոց
 
Վիրտուալ քաղաքային տեղեկատու
VCity.guide առցանց ինտերակտիվ հարթակում 3D ձևաչափով ներկայացված են ամբողջ Հայաստանի լավագույն վայրերը՝ հյուրանոցներ, ռեստորաններ, աշխատանքային տարածքներ, մարզասրահներ, ժամանցի վայրեր և այլն: Հարթակի ինտերակտիվ քարտեզի և ճկուն որոնման համակարգի միջոցով օգտատերը շատ կարճ ժամանակում կկարողանա գտնել այն, ինչ փնտրում է: Google-ի հետ համագործակցությունը մեզ օգնում է մնալ որոնման առաջին էջերում։
- 3D վիզուալիզացիա
 - Ինտերակտիվ վիրտուալ տուր
 - Ներգրավվածության բարձրացում
 - Եռաչափ տեղեկատու
 
Ցուցահանդեսների և միջոցառումների վիզուալիզացիա
VExpo տեխնոլոգիական լուծումների շնորհիվ ցուցահանդեսային ընկերությունները կստանան զգալի առավելություններ միջոցառման ինչպես կազմակերպման, այնպես էլ առաջընթացն ապահովելու փուլում։
Օգտագործելով 3D սքանավորման և վիզուալիզացիայի նորագույն տեխնոլոգիաները՝ մենք միջոցառումների կազմակերպիչներին առաջարկում ենք համապարփակ և նորարար լուծումներ, որոնք ներառում են միջոցառումների կառավարման բոլոր փուլերը՝ ընդգրկելով պլանավորում, վաճառք, կազմակերպում, իրականացում, առաջխաղացում և մանրամասն հաշվետվություն:
Մեր լուծումն ընդլայնում է միջոցառումներում այցելուների ներգրավվածությունը՝ հնարավություն տալով կազմակերպիչներին մի քանի օր տեղի ունեցող ցուցահանդեսները վիրտուալ տիրույթում ներկայացնել ևս 1 տարի և էլ ավելի մեծ թվով այցելություններ ապահովել մասնակից ընկերությունների տաղավարներ:
- Գլոբալ հասանելիություն
 - Ինտերակտիվ միջավայր
 - Վաճառքի արդյունավետ գործիք
 - Ներգրավվածության բարձրացում
 
Անշարժ գույքի վիրտուալ տեղեկատու
Մեր լավագույն տեխնիկական լուծումը՝ անշարժ գույքի հեռավար ուսումնասիրության համար: Մեր ստեղծում ենք մանրակրկիտ և ճշգրիտ 3D մոդելներ, որոնք ցուցադրում են սեփականության յուրաքանչյուր սենյակ, առանձնահատկություն և դետալ: Մեր առաջադեմ տեխնոլոգիայի շնորհիվ դուք ստիպված չեք լինի անձամբ այցելել ձեզ հետաքրքրող բնակարանը, արդյունքում կխնայեք ձեր ժամանակն ու էներգիան:
Վիզուալիզացված անշարժ գույքի 83%-ը վաճառվում է ներկայացված կամ ավելի բարձր գնով, և 75%-ով ավելի արագ: Անշարժ գույքի 3D մոդելներն ու վիրտուալ շրջայցերը կարող են օգնել ձեզ կարճ ժամանակում ներգրավել պոտենցիալ գնորդներին և վարձակալներին:
- Ժամանակի և ծախսերի խնայում
 - Հեռավար և գլոբալ հասանելիություն
 - Ճկուն որոնողական համակարգ
 - Արդյունավետ վաճառք
 
Իրականացրած
նախագծեր
	Ք/մ թվայնացված
մակերես
	Դարձեք գործընկեր
Ցանկանու՞մ եք համագործակցել
Կապվեք մեզ հետ, որպեսզի ձեր բիզնեսը կամ միջոցառումը ներկայացված լինեն մեր նախագծերից մեկում: Մեր թիմը շուտով կկապվի ձեզ հետ:
				
															
									
					
							
							
							
							


